Մարտի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը։
Հայ հանդիսատեսը 2015-ից սպասում է իտալացի հայտնի երգիչ, ռոմանտիկ բալլադի արքա Էրոս Ռամազոտիի երևանյան համերգին: Համերգի կազմակերպիչները Ռամազոտիի սիրահարներին պարբերաբար տեղեկացնում էին երգացանկի, բեմականացման, սպասվող անակնկալների մասին:
Մոսկվայում ավարտվեց շախմատի թագի համար հավակնորդների մրցաշարը: Այն հաջողակ եղավ ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի համար, ով վերջին պարտիայում հանդիպեց իր հետ առաջին երկու հորիզոնականները կիսող Ֆաբիանո Կարուանայի հետ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է անձնական հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որն ԱՄՆ է մեկնում միջուկային անվտանգության հարցերով համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով, հայտնում է The Wall Street Journal–ը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորական ուղերձ է հղել Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին` հոգևոր ծառայության 25-ամյակի առթիվ:
Մարտի սկզբին ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանը գաղտնի այցելել է Մոսկվա՝ հայտնում է haqqin.az-ը: ՌԴ ԱԳՆ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի այցը Մոսկվա կապ չունի Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու որոշման հետ:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...